News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, տեռորիզմ է, այլ կերպ կոչել չի կարելի: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհրդի անդամ, բժիշկ Արամայիս Գալումյանը:

«Դա տեռորիզմ է մի պետության կողմից, որը ոչ տեռորիստական մասնավոր խմբավորում է, ոչ ինչ-որ այլ շահեր հետախպնդող, այլ տեռորիստ պետություն իր ավագ ընկեր տեռորիստ պետությունով, իր տեռորիստ բարեկամներով, որը գործում է մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող միջազգային կազմակերպությունների ու կառույցների լուռ համաձայնությամբ: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, չտեսնված մի երեւույթ է, երբ կարելի է 120 հազար էթնիկ բնակչությանը շրջափակել, կտրել տարրական ննդի հնարավորությունի, առողջություն ստանալու հնարավորությունից: Սա ի՞նչ է, եթե ոչ տեռորիզմ:

Այստեղ պատասխանատու են բոլոր միջազգային մեծ կառույցները, որոնք կոչվում են հումանիտար, բոլոր մեծ պետությունները, որոնք աշխարհում կարգեր են հաստատում:  Մենք պահանջում ենք Արցախի բնակչությանն  պահովել առողջապահությամբ, սնունդով, ճանապարհով եւ ամեն ինչով, որովհետեւ խաբված է հայությունը, Արցախը ամբողջ աշխարհի կողմից»,-հայտարարեց նա:

Այնուհետեւ Արամայիս Գալումյանը դիմեց ՄԱԿ-ի հայ աշխատակիցներին. «Եթե դուք չեք անելու ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ը իրագործի այն պահանջները, ինը ներկայացրեցի, մի քանի օրվա մեջ բոլորով պետք է դիմում գրեք եւ ազատվեք աշխատանքից: Եթե  կոչվում եք հայ եւ աշխատում եք  մարդկության համար: Դուք կրթված մարդիկ եք, կկարողանաք այլ աշխատանքի տեղ գտնել: Սա պահանջ է: Կամ միանում եք շարժմանը, կամ մնում եք որխպես աշխատող եւ մտածեք ձեր խղճի մասին»:

Նշենք, որ այսօր Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին.,-գրել էր նա:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից շարժվելու են նաեւ դեպի ՌԴ դեսպանության շենք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ