News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ղրիմի կամրջով երթևեկությունը սկզբում կսկսվի դարձափոխային ռեժիմով՝ մեկ գոտիով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը, փոխանցում է РИА Новости-ն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը խորհրդակցություն է անցկացրել Ղրիմի կամրջի տարածքում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն առավոտյան ենթարկվել է Ուկրաինայի կողմից ահաբեկչության։ Հանդիպմանը Խուսնուլլինը զեկուցել է, որ մինչև օրվա վերջ նախատեսվում է ավարտել հենարանի ամրացումը և պարիսպ տեղադրել, հաջորդ օրը վերականգնել լուսավորությունը, ապա սկսել մեքենաների երթեւեկությունը։

«Եթե չնախատեսված հանգամանքներ չլինեն, մենք գիշերը սկսում ենք թողնել դարձափոխային ռեժիմով մարդատար մեքենաների հոսքը», - ասաց Խուսնուլլինը հանդիպման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ