News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ կեսօրին Ամիրյան փողոցում ծեծկռտուք էր. երկու երիտասարդներ՝ 24-ամյա Արմեն Գալստյանը եւ 21-ամյա Վարուժան Հովհաննիսյանը, որոշել էին «ստուգել» հայ ֆուտբոլասերներին։ Տղաները փողոցում սկսել էին թափահարել Մադեդոնիայի դրոշը և վանկարկել «Մա-կե-դո-նի-ա»:

«Սկզբում անցորդները մեզ թարս էին նայում եւ ուղղակի անցնում, սակայն, տեսնելով, որ շարունակում ենք վանկարկել, տղաների մի խումբ մոտեցան, սկսեցին քաշքշել։ Մինչ ցանկանում էինք բացատրել, Վարուժանին արդեն ծեծում էին: Համենայնդեպս, տղաներն ուրախ էին։ «Ճիշտ է, ընկերս ծեծ կերավ, բայց մենք հիասթափված կլինեինք, եթե մարդիկ անտարբեր լինեին»,- ասել է Արմենը, իսկ ծեծված Վարուժանն այդպես էլ չի ցանկացել խոսել »,- գրում է  «Երկիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ