News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարած պետական այցի առիթով, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան:

Հայաստանի Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ դա ֆրանսիական առաջին կայսրության օրոք հիմնադրված սույն շքանշանի ամենաբարձր աստիճաններից մեկն է:

Հայաստանի Մշակույթի նախարարը, Երեւանի քաղաքապետը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ֆրանսիական իշխանությունների կողմից արժանացել են Արժանիքի համար Ազգային շքանշանի սպայի աստիճանին` ի նշան երախտագիտության հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրած ավանդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ