News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով` նման կասկածներ ուներ և՛ Գլխավոր շտաբը, և՛ ինքն անձամբ` հաշվի առնելով իր երկարատև փորձը նաև ՆԱՏՕ–ի հետ համագործակցության առումով։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ–ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,– ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածից սկսած ինքը 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից պատերազմից առաջ հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմը քիչ հավանական է կամ հավանական չէ, Տոնոյանը նշեց` իրավիճակը չսադրելու որոշակի դիմում է եղել. «Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,– նշեց Տոնոյանը։

Նրա խոսքով` ինքը երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ։

«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպումներ, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին, բոլորին տրվել են F16-երի օդային դիագրամները, խնդրանքս եղել է` չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն արցախյան թատերաբեմում»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Դիտարկմանը, թե օդում կախված լուրեր կային, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի  նախագահող երկրներից մեկը մեզ օգնության առաջարկություններ է արել, ինքը հրաժարվել է, Տոնոյանը արձագանքեց, որ նման բան չի եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ