News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Իրաքի հեռահաղորդակցության նախարարությունը հայտարարել է, որ արգելափակել է Telegram հաղորդագրությունների հավելվածը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և օգտատերերի անձնական տվյալների ամբողջականությունը պահպանելու համար, որոնց նկատմամբ, ըստ նրա,  հավելվածը սխալ է վերաբերվել, տեղեկացնում է Reuters-ը:

Հավելվածը լայնորեն օգտագործվում է Իրաքում հաղորդագրությունների փոխանակման համար, ինչպես նաև որպես նորությունների և բովանդակության փոխանակման աղբյուր:

Որոշ ալիքներ պարունակում են մեծ քանակությամբ անձնական տվյալներ, ներառյալ իրաքցիների անունները, հասցեները և ընտանեկան կապերը:

Հայտարարության մեջ ասվում է, որ նախարարությունը հավելվածին խնդրել է փակել «այն հարթակները, որոնք հանգեցնում են պաշտոնական պետական ​​մարմինների  և քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի․․․  սակայն ընկերությունը չի արձագանքել  այս հարցումներից և ոչ մեկին»:

«Կապի նախարարությունը վերահաստատում է իր հարգանքը քաղաքացիների խոսքի և հաղորդակցության ազատության իրավունքի նկատմամբ՝ առանց վնասելու պետության և նրա հաստատությունների անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ