News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի  հայտարարել է, որ կաշխատի փոփոխության ենթարկել դատավորներին ընտրող հանձնաժողովը, հայտարարությունն արվել է  նախատեսված, Գերագույն դատարանին բազմաթիվ լիազորություններից զրկող օրինագծի դեմ բողոքի ալիքի ֆոնին:

Դատական ​​համակարգի վերաբերյալ օրենսդրության ընդունման հաջորդ քայլի մասին Bloomberg-ի հարցին, Նեթանյահուն պատասխանել է, որ «հավանաբար խոսքը վերաբերում է դատավորներին ընտրող հանձնաժողովի կազմին»:

«Սա, ըստ էության, այն է, ինչ մնացել է: Որովհետև այլ բաներ, կարծում եմ, մենք չպետք է օրենսդրորեն ամրագրենք»,- ասել է  նա՝ չմանրամասնելով։

Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ այն վերականգնում է հավասարակշռությունը իշխանության ճյուղերի միջև, մինչդեռ դեմ արտահայտվողներն ասում են, որ այն վերացնում է կառավարության լիազորությունների սահմանափակումները: Դատական ​​համակարգի ծրագրված բարեփոխումը համազգային բողոքի և քննադատության է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Անցյալ ամիս կոալիցիան  օրենք էր ընդունել, որը վերացրել էր դատարանի իրավունքը՝ չեղարկել կառավարության գործողությունները՝ պատճառաբանելով, որ այդ գործողություններն «անհիմն» են որակվում:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ