News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Փարիզում տեղումների միջին մակարդակի վերջին բարձրացումից հետո  Սենում ջրի որակը մնում է ընդունելի չափանիշներից ցածր՝ լողորդների առողջության  պահպանման տեսանկյունից: Հետևաբար, Լողի միջազգային ֆեդերացիան (World Aquatics), խորհրդակցելով հանրային առողջապահական մարմինների և միջոցառումներ անցկացնող գործընկերների հետ, չեղյալ է հայտարարել այս շաբաթվա վերջին նախատեսված լողի աշխարհի բաց ջրային առաջնությունը: Այս մասին ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ։

«World Aquatics-ը հասկանում է, որ հաջորդ տարվա Օլիմպիական խաղերի նախաշեմին կավարտվեն հետագա ենթակառուցվածքային ծրագրերը Սենում ջրի որակը զգալիորեն բարելավելու նպատակով: World Aquatics-ը շարունակում է ոգևորված մնալ հաջորդ ամռանը աշխարհի լավագույն լողորդների համար քաղաքի կենտրոնում բաց ջրում օլիմպիական մրցավազք անցկացնելու հեռանկարով: Ելնելով այս հանգստյան օրերի արդյունքներից, պարզ է դառնում, որ  2024 թվականին հետագա աշխատանք է անհրաժեշտ Փարիզի և տեղական իշխանությունների հետ, որպեսզի  ապահովվեն հաջորդ տարում արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների հուսալի ծրագրերի առկայությունը»,- ասվում է World Aquatics-ի հայտարարության մեջ:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ