News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Օհրիդի՝ «Բալկանների մարգարտի» փիրուզե ջրերի տակ գիտնականները հայտնաբերել են Եվրոպայում գուցե ամենահին նստակյաց համայնքներից մեկը, տեղեկացրել է CBS News-ը։

Հնագետների կարծիքով՝ լճի ալբանական ափին մոտ 8 հազար տարի առաջ կառուցվել է բնակավայր՝ բաղկացած ցցագերանների վրա կառուցված տներից, ինչը այն հնագույնն է դարձնում լճի ափին հայտնաբերված բնակավայրերի շարքում։

Այն պատկանում է մ.թ.ա. 6000-5800 թթ.։

«Բնակավայրը մի քանի հարյուր տարով մեծ է հայտնի բնակավայրերից Միջերկրածովյան եւ Ալպյան շրջաններում,- AFP-ին ասել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Ալբերտ Հաֆները։- Մեր տվյալներով՝ այն հնագույնն է Եվրոպայում։

Փորձագետի խոսքով՝ եվրոպական նեոլիթյան բնակավայրեր լճերի մոտ հայտնաբերվել են իտալական Ալպերում, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 5000 թվականով։

Հաֆները եւ շվեյցարացի եւ ալբանացի հնագետներից կազմված նրա թիմը վերջին չորս տարիներին պեղումներ է կատարել  Լինում՝ Օհրիդի ալբանական կողմում, որը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի լեռնային սահմանին։

Ենթադրվում է, որ բնակավայրում ապրել է 200-500 մարդ, իսկ տները կառուցվել են ցցագերաններին լճի վերեւում կամ այն տեղերում, որոնք մշտապես հեղեղվել են բարձրացող ջրերով։

Հնագետները վերջերս հայտնաբերել են վկայություններ այն մասին, որ բնակավայրը ամրացված է եղել հազարավոր տախտակացցերով, որոնք օգտագործվել են որպես պաշտպանական բարիկադներ։

Հետազոտողների գնահատմամբ՝ լճի հատակին 100 000 ցից էր խփված, եւ Հաֆները այդ գտածոն անվանել է «իսկական գանձ հետազոտությունների համար»։

Օրհիդի լիճը աշխարհի հնագույն լճերից մեկն է եւ գոյություն ունի արդեն ավելի քան միլիոն տարի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ