Քաղաքացիները այսօր՝ օգոստոսի 16-ին, բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
Ակցիայի մասնակիցները գրասենյակի մոտ հայտարարեցին, որ այն, ինչ կատարվում է Արցախում ցեղասպանություն է:
«Երեկվա սովամահության դեպքը հենց այդ ցեղասպանության մասին վառ ապացույց է: Խնդրում եմ, որպեսզի այսօրվա ՄԱԿ-ի ԱԽ նիստին առավելագույն արդյունք ապահովվի, որպեսզի Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 16-ին։
«Աշխարհը հումանիզմից ու ժողովրդավարությունից է խոսում, ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլ նաեւ աշխարհը պետք է խոսի, թե ինչ է տեղի ունենում Արցախում. մարդիկ սոված են, երեխաները թերսնված են, վիժման դեպքերն են ավելացել: Ապացուցեք, որ գոյություն ունեն մարդու իրավունքներ»,- ասաց ակցիայի մասնակիցը:











