News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր` հոկտեմբերի 12-ին, սահմանել է «ԱրմենՏել» ընկերության կողմից իրացվող ինտերնետի նոր մեծածախ գին` 35.6 հազ. դրամ 1 Մբիթ/վայրկյան արագության համար (այս գինը ճշգրտվում է փոխարժեքի հետը կապված):

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը: Որոշումը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 15-ից:

Ս. Արաբաջյանը հիշեցրեց, որ նախկին սակագինը կազմում էր 174 հազ. դրամ (գործել է 2011 թ. հունվարի 1-ից): Ընդհանրապես` վերջին տարիներին մեծածախ ինտերնետի գինը հանրապետությունում սրընթաց նվազում է: 2006 թ. այն կազմում էր 5.4 մլն դրամ, 2007 թ.` 3 մլն դրամ, 2008 թ.` 1.2 մլն դրամ, 2009 թ.` 300 հազ. դրամ: Այսպիսով` 5 տարում ինտերնետի գինը նվազել է ավելի քան 150 անգամ:

Ս. Արաբաջյանը ինտերնետի սակագնի նվազումը բացատրեց ինտերնետ-օգտագործողների թվաքանակի եւ միջազգային տրաֆիկի կտրուկ աճով: Այսպես` եթե 2011 թ. սկզբում հանրապետությունը սպառում էր 10 գեգաբիթ ինտերնետ, ապա ներկայում` 17 գեգաբիթ, իսկ 2011 թ. վերջում, ըստ Ս. Աղաբաջյանի` այն կհասնի 22-ի: 

Միայն լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը 2011 թ. ընթացքում աճել է 100 հազարով եւ հասնում է 340 հազարի:

ՀԾԿՀ մեկ այլ որոշմամբ` «ԱրմենԹելը» ճանաչվել է ինտերնետի մեծածախ շուկայում միակ գերիշխող դիրք գրավող: Նախկինում գերիշխող էին «ԱրմենԹելն» ու «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն»-ը: Հանձնաժողովի որոշման համաձայն` միջազգային IP տարանցման ծառայությունների ընդհանուր ծավալում «ԱրմենԹելի» մասնաբաժինը հասել է մինչեւ 67 տոկոսի:

Ըստ օրենսդրության` ՀԾԿՀ-ն պարտավոր է ինտերնետի մեծածախ շուկայում գերիշխող դիրք գրավողի համար սահմանել ինտերնետի սակագին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ