Այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը լրացնելու կոնկրետ նախաձեռնություններ։ Մենք առաջարկում ենք դրանք ամրագրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրում և ընդունել այս ռազմավարական փաստաթուղթը առաջնորդների տարեվերջյան հանդիպման ժամանակ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
ԱՍկզբ





























