News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել որպես ռուսական կողմի հետ լարվածություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմի հետ ունեցած լարվածության մասին հարցին: 

«Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես ունենում ենք մյուս գործընկերների հետ: Տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն: Աշխատանքային կարգով գնում է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ»,- ասացՊարույր Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այժմ դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալը, փոխնախարարն ասաց. «Գիտեք, որ հայտարարությունները այդ հարցով ինչպես են ընթանում, մենք այդ հարցին անդրադարձել ենք: Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ