News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Նյու Հեմփշիրում մենք մեծ հայկական սփյուռք ունենք, և նրանցից հաճախ ենք լսում նրանց մտահոգությունները, որ Ադրբեջանի կողմից շրջափակումը լուրջ հումանիտար տառապանքների պատճառ է դարձել և այն պետք է անմիջապես վերացվի։ Որպես Կոնգրեսի սակավաթիվ անդամներից մեկը, որը Հայաստանում որոշ ժամանակ է անցկացրել՝ կարող եմ ասել՝ սա այնպիսի խնդիր է, որ մենք պարտավոր ենք օգնել լուծել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ նշեց սենատոր Ջեյն Շահինը:

«Օգտակար քայլերից մեկը կարող է լինել Սենատի կողմից Ադրբեջանում դեսպանի նշանակման հաստատումը։ Կարծում եմ՝ մեզ համար օգտակար կլինի այնտեղ դեսպան ունենալ, որը կարող է ներկայացնել խնդիրը և թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։

Կարո՞ղ եք ասել՝ Ռուսաստանն այժմ ինչ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղում և տեղի ունեցող բանակցություններում»,-նա հարց ուղղեց ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմին:

Վերջինս պատասխանեց. «Ռուսաստանը միջնորդ է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման հարցում 2020 թվականի սարսափելի բռնություններից հետո և ստանձնել խաղաղապահների եւ այդ հայտարարության դրույթների կատարման երաշխավորի դերը: ԱՄՆ-ն ոչ մի ներգրավվածություն չի ունեցել այդ գործընթացում: Մեր գնահատմամբ, և կարծում եմ՝ թե՛ Հայաստանում, թե Ադրբեջանում կիսում են կարծիքը, որ Ռուսաստանը չի արել այն, ինչ պետք է աներ: Մենք մեկ տարի առաջ տեսանք, որ նորից կոնֆլիկտ բռնկվեց Ռուսաստանի ներկայությամբ: Խելամիտ է պահանջել ռուսներից կատարել իրենց գործառույթները՝ կանխելու հետագա բռնությունը: ՌԴ ֆունկցիան է ապահովել նաև Լաչինի միջանցքի վերաբացումը, դա նրանց պարտավորությունն է՝ որպես խաղաղապահներ: Մենք, չլինելով այդ հայտարարության կողմ, հնարավորն անում ենք այդ ուղղությամբ եւ շարունակելու ենք ավելին անել, որովհետեւ կարծում ենք՝ բացարձակ հրատապ է ԼՂ-ի բնակչությանը սնունդ հասցնելը: Սննդի ու դեղորայքի մատակարարումը չպետք է խաթարվի քաղաքական վեճերի պատճառով։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը պետք է հարցնի՝ ինչ է Ռուսաստանն անում ԼՂ-ում իրավիճակը բարելավելու համար:

Մենք գիտենք, որ ԼՂ-ում ռուս զինվորները ուղղաթիռներով սնունդ ու մատակարարումներ են ստանում: Տեղյակ ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղ մուտք գործած միակ բեռնատարը Ռուսաստանի Կարմիր խաչին է պատկանում, բայց դա բավարար չէ, դա այն չէ, ինչը ՌԴ-ն որպես պարտավորություն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար, և այն չէ, ինչի մասին պայմանավորվել ԼՂ ներկայացուցիչները եւ Ալիեւը համաձայնել էին, այլ այն, որ Լաչինի միջանցքը եւ մյուս ճանապարհները անհապաղ և միաժամանակ պետք է բացվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ