News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Ռուս խաղաղապահները վերջին մեկ օրվա ընթացքում փորձել են Ղարաբաղից դուրս բերել կանանց ու երեխաներին, սակայն նրանց թույլ չեն տվել դա անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Եվլախում կայանալիք բանակցությունները նա անվանեց իշխանության փոխանցման բանակցություններ։

Կոլերովը ենթադրում է, որ բանակցությունների առարկա կարող է դառնալ նաեւ Ղարաբաղից Հայաստան բնակչության հեռանալու համար միջանցք ապահովելու հարցը։

Պատմաբանը հավելեց, որ Ղարաբաղից կհեռանան բոլորը։

«Նախ, Ղարաբաղի բնակչության բացարձակ մեծամասնությունն արդեն չի հիշում, թե ինչ է ադրբեջանական իշխանությունը։ Նրանք չեն կարող ապրել նոր իշխանության պայմաններում։

Երկրորդ, Բաքվի պաշտոնական հայտարարություններն այն մասին, թե, իբր, Ադրբեջանում ապրում է ավելի քան 40 հազար հայ, երբեք չեն ապացուցվել։ Ոչ մի անգամ չեն ցուցադրվել հայ բնակչության կենսապայմանները՝ դպրոցներ, թերթեր, մշակութային հաստատություններ եւ այլն։ Դրանից ոչինչ չկա:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում հայերի ազգային գոյատեւման համար պայմաններ չկան»,-նշեց նա ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ