
Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կնքման պահից հրադադարի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է այս փաստերի հետաքննությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։