Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու անհրաժեշտ օգնության ավելի արդյունավետ առաքումը, ինչպես նաև անկախ մոնիտորինգ, թե ինչ է կատարվում և ինչպես են վերաբերվում բնակչությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
Նրա խոսքով, ամենակարևոր առանցքային կետերից մեկը վստահության ամրապնդման միջոցառումներն են, որոնց կապակցությամբ նա կոչ է արել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները, որոնք «կախված են հրադադարին համաձայնած Ղարաբաղի հայկական ուժերին համընդհանուր համաներման առաջարկից»։