News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ շինծու մեղադրանքների հետ:

Ըստ այդ հաղորդման՝ Դավիթ Բաբայանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հոդվածների թիվը գերազանցում է 20-ը:

«Քննությամբ պարզվել է, որ Դավիթ Կլիմի Բաբայանը՝ ծնված 1973թ. Խանքենդի քաղաքում (Ստեփանակերտ – խմբ.), 2013-2023թթ. անջատողական կառույցի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին քաղաքականության հարցերով նախագահի օգնական, արտաքին գործերի նախարար եւ հատուկ հարցերով նախագահի օգնական աշխատած ինչպես հայրենական 44-օրյա պատերազմի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, բնակչության անվտանգության ապահովման նպատակով հակաահաբեկչական միջոցառումների անցկացման ժամանակահատվածում հանցավոր խմբավորման կազմում մտացածին ռեժիմի ղեկավար պաշտոնյաների  հետ համատեղ զբաղվել է ազգային թշնամանքի եւ ատելության հրահրմանն ուղղված գործունեությամբ, համակարգել է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը։

Նա նաեւ մասնակցել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին Գյանջա քաղաքի չպաշտպանված տարածքների, որտեղ բնակվում էր քաղաքացիական բնակչությունը, բնակավայրերի գնդակոծման, առանձին դաժանությամբ սպանության եւ բազմաթիվ քաղաքացիական անձանց վիրավորելու, ազգային թշնամանքի եւ ատելության հողի վրա ահաբեկչության հետ կապված հանցագործություններին։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին Դավիթ Բաբայանը որպես մեղադրյալ է ներգրավվել 100.1, 100.2, 32.3, 114.1, 32.3, 116.0.1, 32.3, 116.0.6, 32.3, 116.0.7, 32.3, 116.0.8, 32.3, 116.0.9, 32.3, 116.0.10, 117.2, 32.3,214.2.1, 32.3,214.2.3, 32.3,214.2.4, 283.2.1, 283.2.3 Ադրբեջանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել միջազգային հետախուզում:

Այս տարվա սեպտեմբերի 29-ին Բաբայանը ձերբակալվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, հանձնվել քննությանը եւ նրան մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածներով»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Դավիթ Բաբայանին կալանավորել են 4 ամիս ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Արցախի ներկայացուցչությունը չի մեկնաբանում Սամվել Բաբայանի որեւէ հայտարարություն
Սամվել Բաբայանը լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարել էր, թե…
ԵՄ-ում հույս ունեն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. ԵՄ դեսպան
Ամենաշատ