News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում 104-ամյա Դորոթի Հոֆները Չիկագոյից  ոչ պաշտոնապես դարձել է աշխարհի ամենատարեց պարաշուտիստը, գրում է Chicago Tribune-ը։

104-ամյա Դորոթի Հոֆները ոչ պաշտոնապես դարձել է ամենատարեց մարդը, որը պարաշուտով թռիչք է իրականացրել: Թռիչքին հետեւել են տեղի բնակիչներն ու լրագրողները։ Պաշտոնական ռեկորդը սահմանվել է 2022 թվականի մայիսին 103-ամյա շվեդուհի Լինեա Ինգեգերդ Լարսոնի կողմից։ Skydive Chicago ընկերությունն աշխատում է, որպեսզի Հոֆների ցատկը Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ճանաչվի որպես ռեկորդային:

Չիկագոյի բնակչուհին իր առաջին ցատկը կատարել է 100 տարեկանում և որոշել, որ իր հաջորդ թռիչքն ավելի նշանային կլինի: Նա ցանկանում էր համաշխարհային ռեկորդ սահմանել. Իր առաջին ցատկից չորս տարի անց Հոֆները հրահանգիչ Դերեկ Բաքսթերի օգնությամբ պատմական թռիչք կատարեց Իլինոյս նահանգի Օտտավա քաղաքում:

Վայրէջք կատարելուց հետո թոշակառուն և նրա զուգընկերը  ձեռքով են արել հավաքվածներին։ Chicago Tribune-ի լրագրող Ջեյք Շերիդանի տրամադրած կադրերում Հոֆները դիմում է հանդիսականներին ու լրագրողներին իր պատմական ցատկից հետո:

«Հրաշալի է երկրի վրա հայտնվելը։ Բայց այնտեղ՝ վերեւում, նույնպես հրաշալի էր։ Ավելի լավ չէր կարող լինել, եթե մենք ինքներս մտածեինք այդ մասին: Տարիքը պարզապես թիվ է, գիտեք»,- ասել է նա:

Ամերիկուհին ակնարկել է, որ ապագայում հնարավոր է երրորդ ցատկը կատարի և օդապարիկով էքսկուրսիա իրականացնի։ Հոֆները նաև շնորհակալություն է հայտնել մամուլին և հանդիսատեսին իր համար նշանավոր դրվագի ականատեսը լինելու համար:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ