News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը շահել է իր նախկին սիրուհու 154 միլիոն դոլարի հայցով  դատը, հայտնում է Reuters-ը։

Հայցը ներկայացվել  է 85-ամյա նախկին միապետի դեմ՝ 2012 թվականից նրա  սիրուհի Կորինա ցու Սայն-Վիտգենշտեյն-Սայնի նկատմամբ սպառնալիքներ կազմակերպելու, հետապնդելու և ահաբեկելու մեղադրանքով։ Նախկին միապետը դատարանին խնդրել է  դադարեցնել այդ գործը՝ պնդելով, որ իրենք ապացույցներ չունեն իրեն ոտնձգությունների մեջ մեղադրելու համար:

«Խուան Կառլոսը կտրականապես հերքում է, որ երբևէ ոտնձգություն է կատարել Սայն-Վիտգենշտեյնի հանդեպ», - պնդել է փաստաբանը դատական ​​նիստում:

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, դատավոր Ռովենա Քոլինզ Ռայսը նրա  օգտին վճիռ է կայացրել՝ հայտարարելով, որ Սայն-Վիտգենշտեյնի հայցը ողջամիտ հիմքերչի պարունակում  մեղադրանք առաջադրելու համար:

 



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ