News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են թիվ 45-րդ, թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի էլեկտրահաշվիչիների տուփից:

Հրշեջ-փրկարարները, պարեկները և ոստիկանները նշված շենքից տարհանել են 70 քաղաքացու, որոնցից 25-ը երեխաներ են:

Շտապօգնության բժիշկները 6 քաղաքացու տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Նրանք ոչ թե այրվածքներ են ստացել, այլ՝ ծխահարվել են: 

Այս պահին ամբողջ շենքում դադարեցվել է գազամատակարարումը և և հոսանքազրկվել է շենքը:

Կան նաև տեղեկություններ, որ հրդեհը տեղի է ունեցել 4-րդ հարկի 16-րդ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից գազի արտահոսքից, սակայն դա վարկած է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև 3 կգ-անոց գազաբալոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ