News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի NASA-ն հայտնել է, որ 4,5 միլիարդ տարվա վաղեմության աստերոիդից նոր վերադարձված նմուշները պարունակում են ածխածնի և ջրի հետքեր, մոլեկուլներ, որոնք, ենթադրաբար, կյանքի շինանյութ են, հաղորդում է NBC News-ը:

Արդյունքները կարող են օգնել գիտնականներին հասկանալ, թե ինչպես է ձևավորվել Արեգակնային համակարգը և ինչպես է սկսվել կյանքը Երկրի վրա:

Գործակալությունն առաջին անգամ հրապարակել է ժայռերի նմուշներ՝ մանրամասնելով, թե վաղ հետազոտություններն արդեն իսկ հետաքրքիր արդյունքներ են տվել: Ըստ NASA-ի հետազոտողների, տիեզերական ապարների կտորները պարունակում են ջրի մոլեկուլներ, որոնք թակարդված են կավե հանքանյութերում և հարուստ են ածխածնով:

Նմուշները վերցվել են Բենու անունով հայտնի աստերոիդի մակերևույթից, որn, ըստ հաշվարկների, ձևավորվել է Արեգակնային համակարգի առաջին 10 միլիոն տարում:

Նախնական արդյունքները խոստումնալից են, քանի որ տիեզերական ապարներwum ջրի և ածխածնի պարունակությունը կարող է բացատրել, թե ինչպես է ջուրը սկզբնապես բերվել Երկիր:

Այսպիսով, աստերոիդը, հնարավոր է, առանցքային դեր է խաղաceլ մեր մոլորակի վրա կյանքի առաջացման գործում, ասել է OSIRIS-REx առաքելության ղեկավար և Արիզոնայի համալսարանի մոլորակային գիտությունների պրոֆեսոր Դանթե Լաուրետան:




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ