News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Մինչ այս պահը պարեկային ծառայությունը գործում էր Երևանում ու ՀՀ վեց մարզում, հիմա արդեն կընդգրկվեն նաև Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը»,– ասաց նա։

Այդ նպատակով ՀՀ–ն անհատույց գույք է ստացել Եվրամիությունից։

«Եվրամիությունից ակնկալում ենք ընդհանուր առմամբ 75 «Շկոդա» մակնիշի ամենագնաց, որից 51–ն արդեն ՀՀ–ում են, մնացած 24–ը երկրորդ փուլով կհանձնվեն ՀՀ–ին։ Այս բոլոր մեքենաները կծառայեն հենց վերջին 4 մարզում»,– նշեց Ղազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ 2023 թ. դեկտեմբերին Սևանա լճում կգործարկեն նաև ջրային պարեկային ծառայությունը։

«Հիմա մենք ունենք երկու մոտորանավակ, որը նվիրել է ՌԴ կառավարությունը, ևս երկուսը նրանից ձեռք կբերենք մրցույթով։ Եվս մեկ մոտորանավակ որպես նվեր կստանանք ԵՄ անդամ երկրներից մեկից, թե որ մեկից, մոտ օրերս կիմանաք, երբ կգա, տեղ կհասնի»,– հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց, որ պարեկային ծառայության համար նաև ՀՀ կառավարությունն է մրցութային կարգով տրամադրել 65 «Շկոդա» մակնիշի մեքենաներ։

«Ես ասել եմ ու նորից կրկնում եմ` պարեկային ոստիկանությունը ոչ մի օգտագործած ու հին գույք չպետք է ունենա` սկսած զենքից»,– ասաց նա։

ՀՀ վարչապետի համոզմամբ` ՀՀ ոստիկանությունը, այդ թվում` հենց պարեկային ծառայությունը, այսօր մեր հանրության շրջանում ունի մեծ վստահություն։

Տպել
Ամենաշատ