News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Փաստաբան Արսեն Բաբայանն այցելել է կալանավորված Տաթև Վիրաբյանին։ Այս մասին Բաբայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քիչ առաջ դուրս եկանք Տաթև Արցախի մոտից. առողջական վիճակը լավ է, տրամադրությունը՝ բարձր, կամքն՝ ամուր, անկոտրում: Ջերմ ողջույններ է հղում բոլորին՝ հայտնելով, որ իրեն կոտրելն անհնար է, պայքարելու է մինչև վերջ: Հատուկ շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին և բոլոր այն լրատվամիջոցներին, որենք այս ընթացքում անդրադարձել են իրեն»:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը երեկ մերժել է արցախցի Տաթև Վիրաբյանի կալանավորման որոշման դեմ պաշպանների բողոքը։

Տաթև Վիրաբյանը կալանավորված է՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Նրան մեղադրում են «բռնության կոչեր հնչեցնելու» մեջ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ