News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ջրամբարներում ի հայտ են եկել էակներ, որոնց ոմանք անվանում են «զոմբի լոքոներ», կենսաբանները վախեցնող բացատրություն ունեն, գրել է Miami Herald-ը։

Պարզվել է, որ դրանք իսկական լոքոներ են, որոնք ախտահարված են բակտերիալ վարակով, ինչի պատճառով թվում է, թե դրանց մաշկը հալչում է, տեղեկացրել է Ջորջիա նահանգի բնական ռեսուրսների վարչությունը։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ այդ վարակը հայտնի է որպես «ծակ գլխի հիվանդություն»։

«Այդ հիվանդությամբ վարակված լոքոները հաճախ լողում են շրջանաձեւ, պտտվում պարույրաձեւ, պտտվում սեփական պոչի շուրջ։ Այդ անկայուն վարքը նյարդային համակարգի խանգարման հետեւանք է՝ գլխուղեղի բորբոքման պատճառով»,- նշվել է վարչության հաղորդագրությունում։

Հարավային տարածաշրջանային ջրային կենտրոնի հաշվետվության համաձայն՝ բարձր վարակիչ հիվանդությունը, որը պաշտոնապես անվանվել է լոքոների էնտերալ սեպտիցեմիա (ԼԷՍ), «ներկայում տարածվում է բոլոր նահանգներում, որտեղ լոքոներ են աճեցնում»։ Մեղավեր են մի շարք գործոններ, ներառյալ ձկների գերավելցուկը, ոչ ճիշտ սնունդը եւ ջրի վատ որակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ