News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ կառավարության անձնակազմին և ԱՄՆ շահերին սպառնացող վտանգների մեծացման պատճառով կարգադրել է արտակարգ իրավիճակների հետ կապ չունեցող ԱՄՆ կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հեռանալ Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրահանգում։

Հրահանգում նաև կոչ է արվում  ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Իրաք՝ «ահաբեկչության, առևանգման, զինված բախումների, քաղաքացիական անկարգությունների և Իրաքում առաքելության՝ ԱՄՆ քաղաքացիներին աջակցելու սահմանափակ կարողությունների պատճառով»:

«Իրաքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները բախվում են անվտանգության բարձր ռիսկերի, այդ թվում՝ բռնության և առևանգման հնարավորության։ Ահաբեկչական և ապստամբական խմբերը պարբերաբար հարձակվում են Իրաքի անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա: Հակաամերիկյան աշխարհազորայինները սպառնում են ԱՄՆ քաղաքացիներին և միջազգային բիզնեսներին ողջ Իրաքում: Ինքնաշեն պայթուցիկ սարքերի, անուղղակի կրակի և անօդաչու սարքերի օգտագործմամբ հարձակումներ են տեղի ունենում երկրի շատ շրջաններում, ներառյալ Բաղդադում և այլ խոշոր քաղաքներում: Արտակարգ իրավիճակների դեպքում Իրաքում ԱՄՆ քաղաքացիներին տրամադրվող հյուպատոսական ծառայությունները սահմանափակվում են ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումների պատճառով»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ