News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, որը X-ի իր էջում տեղադրել է Վիվեկ Ռամասվամի հարցազրույցի տեսանյութը:

«Ձեր հաղորդման ընթացքում քանի՞ ժամ, րոպե կամ վայրկյան եք նվիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողություններին մեկ այլ տարածաշրջանում՝ Կասպից ծովի մյուս ափին։ Զրո։ Ամենայն հավանականությամբ, դա է պատասխանը», - ասել է Ռամասվամին՝ նշելով, որ այդպես են վարվել բազմաթիվ լրատվամիջոցներ։

Վիվեկ Ռամասվամին նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հայերի դեմ սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում տեղի ունեցավ, արժանացել են «քար լռության»։

Նկատի ունենալով Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները՝ Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինային, ապա այս պահին պետք է միջամտեր «տասը այլ հակամարտությունների»։

Ըստ Ռամասվամիի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն անդրադարձ չկա, քանի որ ԶԼՄ-ները կարծում են, որ դա ուշադրության չի արժանանա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ