News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Լեհաստանը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ նրա հողերը միացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Российской газеты-ի համար հրապարակված հոդվածում։

Ընդ որում, նա նշել է, որ Լեհաստանի գործողությունները կարող են բախում առաջացնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ՝ հավելելով, որ Վարշավան, տարածաշրջանում լիակատար գերիշխանության ձգտելով, կարող է ծայրահեղ ռիսկային և անսպասելի գործողությունների գնալ, փոխանցում է ТАСС-ը։

«Վարշավայի բռնած ուղին վտանգավոր է հենց Լեհաստանի և նրա պետականության համար»,- նշել է ՌԴ նախկին նախագահը, համոզմունք հայտնելով, որ Վարշավայի գործողությունները կարող են հանգեցնել ԵՄ-ի փլուզմանը։

Նրա խոսքով՝ Լեհաստանի գործողությունները խորացնում են ուկրաինական ճգնաժամը, և այդ երկրի՝ որպես Ռուսաստանի տարածաշրջանային հակառակորդի նշանակությունը մեծանում է։

Մեդվեդևը կարծում է, որ Վարշավան կշարունակի իր բռնած ուղին դեպի տարածքային ռևանշիզմ՝ նույնիսկ Լեհաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի Զինված ուժերՆ ամսական մոտ 50 հազար մարդ են կորցնում. Պուտին
Նա նաև նշել է, որ Կիևի հայտարարած զորահավաքը միտված է միայն կորուստների փոխհատուցմանը...
«Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ
Չպետք է թույլ տալ, որ ուկրաինական բանակի մատակարարումներն ուշանան...
Ֆրանսիան, ինչպես Գերմանիան եւ ԱՄՆ-ը, հայտնել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունի
Ֆրանսիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա...
Ղրիմում ռուսական նավ է ոչնչացվել. Հետախուզության գլխավոր վարչության ծովային հարվածը
Ծովային հարվածը ծառայել է նպատակին...
ԱՄՆ-ը չի կարծում, թե ՌԴ-ում թիրախներ խփելու թույլտվությունը կխորացնի էսկալացիան. պետդեպարտամենտ
Էսկալացիայի մակարդակը չի բարձրանա, կարծում են ԱՄՆ-ում...
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը պատմել է առաջնագծում տիրող բարդ իրավիճակի մասին
Մնացած ուղղություններով ռուսները փորձում են հարձակողական գործողություն իրականացնել՝ ակտիվ ճակատի գիծը ձգելու նպատակով...
Ամենաշատ