News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները ուժի մեջ են մնում, քանի որ Պրիշտինայի կողմից լրացուցիչ քայլեր են պահանջվում տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին ասվում է ԵՀ-ի տարեկան զեկույցում, տեղեկացնում է РИА Новости-ն։

ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն հուլիսի սկզբին ասել էր, որ ԵՄ-ի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության միջև կայունացման և ասոցացման համաձայնագրի մարմնի աշխատանքը կասեցվել է, Պրիշտինայի ներկայացուցիչներն առայժմ չեն հրավիրվի բարձր մակարդակի ֆորումներին, ինքնահռչակ հանրապետության համար  IPA-ի հիմնադրամների ծրագրերի շրջանակներում ֆինանսավորումը նույնպես կասեցվել է։

«Իրադրության լիցքաթափման ուղղությամբ վճռական քայլերի բացակայության պատճառով և հունիսի 3-ի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն մի շարք միջոցառումներ է իրականացնում Կոսովոյի հետ կապված, ինչը վերաբերում է նաև ֆինանսական օգնությանը։ Այս միջոցները ժամանակավոր են և կարող են ամբողջությամբ վերացվել՝ կախված Հյուսիսային Կոսովոյում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերից։ Կոսովոն (ինքնահռչակ - խմբ.) քայլեր է ձեռնարկել ճիշտ ուղղությամբ, բայց դեռ շատ ավելին  պետք  է անել», - ասված է ԵՀ-ի չորեքշաբթի օրը հրապարակած տարեկան զեկույցում։

Ընդգծվում է, որ Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունները տարվա ընթացքում նշանավորվել են մի քանի ճգնաժամերով, որոնցից ամենամեծը սեպտեմբերի 24-ին Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած զինված բախումներն էին։ Այս համատեքստում ԵՀ-ն կոչ է արել Հյուսիսային Կոսովոյում շտապ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել այնտեղ բնակվող սերբերի մասնակցությամբ՝ տեղական իշխանություններ ձևավորելու համար։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ