News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

WikiLeaks սկանդալային կայքը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի հեռագրերի հրապարակումը դադարեցնելու մտադրության մասին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Agence France-Presse-ը, նման որոշման պատճառ են դարձել ֆինանսական բարդությունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks-ը մոտ 400 հազար փաստաթուղթ էր հրապարակել Իրաքում ամերիկյան գործողության վերաբերյալ: Դրանից հետո ցանցում հայտնվեցին նաեւ Պետքարտուղարության տասնյակ հազարավոր փաստաթղթեր, որոնք բացահայտում էին ամերիկյան դիվանագիտության գաղտնիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ