News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ այնքան Հայաստանի կամ Ադրբեջանի մեղքով է, որքան գերհզոր ուժերի տարած քաղաքականության եւ նրանց բախման հետեւանքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Ո՞ւմ համար պարզ չէ, որ այն առաջարկները, որ արվում է Եվրոպայի կողմից, ընդունելի չէ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար, եւ այն առաջարկները, որ արվում են Ադրբեջանը, Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, ընդունելի չեն Հայաստանի համար: Ահա եւ ամբողջ պատասխանը»,-ասաց նա:

Հարցին՝ որո՞նք են Ռուսաստանի նկրտումները Հայաստանից, Ասլանյանը պատասխանեց. «Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Ռուսաստանի նկրտումները, ավելի շուտ դրանք եռակողմ նկրտումներ են: Ռուսաստանն ամեն գնով փորձում է այստեղից դուրս մղել եվրոպական հանրությանը, Եվրոպային, ԱՄՆ-ին՝ համարելով, որ սա իր ազդեցության գոտին է, ինքը այստեղ իրավունք ունի որչոշումներ կայացնելու: Նա մոռանում է, որ Հայաստանն ունի իր պետականությունը:

Սա շատ լուջ է, ՌԴ-ն Արեւմուտքին փորձում է դուրս մղել Ուկրաինայից, Մոլդովայից, փորձեց դուրս մղել Վրաստանից, հիմա՝ Հայաստանից: Սա դեռ ցարական Ռուսաստանից եկած հոգեբանությունն է, որ այստեղ Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, ուրիշներն իրավունքներ չունեն: Այսինքն նա հաշվի չի առնում այդ տարածքներում ապրող ժողովուրդների, պետությունների ցանկությունները:

Ռուսաստան կամ Թուրքիան մի օր մեզ հարցրե՞լ են՝ ուզո՞ւմ ենք, մենք դա, թե ոչ: Եթե ուզում են, որ մեզ համար լավ լինի, թող նախ մեզ հարցնեն, թե որն է մեզ համար լավը:

Ի՞նչ իրավունք ունի Ռուսաստանն ասել, թե մենք ինչ ձեւով ապրենք: Մեր ժողովուրդն ընտրել է լեգիտիմ իշխանություն, որը երկիրը տանում է այն վեկտորներով, որը ձեռք է տալիս ժողովրդին: Ժողովուրդը դեմ չէ այդ քաղաքականությանը: Ռուսաստանի ի՞նչ գործն է, թե մենք ում հետ ենք ուզում բարեկամություն անել»:

Հակոբ Ասլանյանը նկատեց, որ Եվրոպան բերում է ժողովրդավարություն, մարդու ազատություններ, Ռուսաստանը բերում է բռնակալություն. «Ռուսաստանն իր ներսի ժողովուրդներին ազատություն, ժողովրդավարություն չի տալիս: Բնական է, որ հայ ժողովուրդը, եւ այն ժողովուրդները, որտեղից Ռուսաստանը նանց փորձում է դուրս մղել, տեսել ու զգացել են ազատության համը: Դուք կարո՞ղ եք մեկին, որ կույր է եղել, հետո տեսել է արեւի լույսը, նորից ստիպել, որ աչքերը փակի ու նիորց կույր ձեւանա: Մեկ անգամ լույս տեսած մարդը այլեւս չի ցանկանա կոյր-կույր առաջ գնալ»,-ասաց իշխող մբակցության պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի կողմից առաջացավ խանդ, որ մենք սկսեցինք մեր նախարարներին նշանակել․ Գագիկ Մելքոնյան
Դրանց արդյունքը այն էր, որ մենք նշանակեցինք մեր պաշտոնյաներին և ցանկացանք․․․
«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի»․ Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու՝ Հայաստան այցի մասին
Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի․․․
Հայաստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն վերապահում չունեն մեր հանդեպ․ վարչապետ
Փաշինյանն ասել է, որ այդ հարցը պարզելու նպատակով պատվիրակություններ են նախորդ տարի եկել Հայաստան․․․
«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել France 24-ի լրագրողի հարցին
Վարչապետն ասել է, որ իրենց միջև միջպետական հարաբերություններ են․․․
Սուտ են ասում, թե ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. մեզ առաջարկվել է փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում. փորձագետ
ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2023-ին հանդիպել են 2 անգամ, հեռախոսով խոսել՝ 9 անգամ
2023 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը...
Ամենաշատ