News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ցանկանում են ցույց տալ, որ տեսեք, ժողովրդավարության պատճառով Հայաստանը անվտանգության երաշխիքներն է կորցնում, բայց այդ անվտանգության երաշխիքներն իրենք են ոչնչացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Նրանց ձեռք չի տալիս ժողովրդավարական Հայաստանի գոյությունը, որովհետեւ եթե Հայաստանը բարգավաճի, սոցիալական, իրավական առումով առաջընթաց գրանցի, ապա այդ երկրների ժողովուրդները կտեսնեն, թե այստեղ ժողովրդավարության շնորհիվ ինչպիսի առաջընթաց է ապրել մարդը: Դա իրենց երկրների համար վտանգ է, որովհետեւ այդ երկրներում դա չկա, այնտեղ բռնապետություն է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հայկական ժողովրդավարությունը պարտվեց ադրբեջանական բռնապետությանը, Ասլանյանն ասաց. «հայաստանը բնական է, որ պետք է պարտվեր: Այդ անցումային շրջանում շատ հետաքրքիր բան էր կատարվում: Մինչեւ պատերազմը Հայաստանը Եվրոպայի եւ միջազգային հանրության կողմից չէր ընկալվում որպես ժողովրդավար պետություն, որովհետեւ Հայաստանին համարում էին ագրեսոր եւ ոչ ձայն չէին հանում միայն նրա համար, քանի որ Ադրբեջանը հայտարարում էր, որ վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը:

Բայց երբ պատերազմից հետո Եվրոպան ու ԱՄՆ-ն տեսան, որ դա շարունակական երեւույթ է, միանգամից մենք տեսանք, թե իրենց մոտ վեկտորը ոնց փոխվեց»:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի վրա հարձակում այլեւս չի կարող լինել, եթե նման բան լինի, ապա միայն Ռուսաստանի հրահրմամբ. «Չի կարող պատահել, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերցնի իր նշած 8 գյուղերը: Ադրբեջանն արդեն զսպված է, եթե զսպված չլիներ, մինչեւ հիմա կաներ: Մի կողմից մեր երկիրը օր օրի վերականգնում է իր ներուժը, երկրորդ, միջազգային հանրություն օր օրի Ադրբեջանի կողքին ցցեր է խփում, դրա համար էլ Ադրբեջանը խուսափում է բազմաթիվ հանդիպումներից: Նա գիտի, որ առանց մեծ եղբոր գնա այնտեղ, իրեն պատին դեմ կտան ու կամաց-կամաց դեմ է տալիս»,-ասաց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ