News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Փարիզում գրադարաններից Ալեքսանդր Պուշկինի հազվադեպ հրատարակությունների գողության մեղադրանքով ձերբակալվել է երեք վրացի, տեղեկացրել է Journal du Dimanche պարբերականը։

Հայտնի է, որ ձերբակալվել են մեկ տղամարդ եւ երկու կին, որոնք 24, 26 եւ 44 տարեկան են։ Նրանք տարվել են Փարիզի Նանտեր արվարձանի Արվեստի ստեղծագործությունների անլեգալ վաճառքի դեմ պայքարի կենտրոնական բյուրո։

Քննության կարծիքով՝ ձերբակալվածները միջազգային հանցավոր խմբի մասնակիցներ են, որոնք մասնագիտացած են արվեստի գործերի եւ հազվագյուտ մատենագիտական նմուշների գողության մեջ։

Առաջին գողությունը Ֆրանսիայում, քննության տվյալներով, խումբը կատարել է հուլիսին. Լիոնի գրադարանում բնօրինակը փոխարինվել է պատճենով։ Հոկտեմբերին երկու մարդ թափանցել է  Լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, վերցրել մի քանի գրքեր եւ ձեռագրեր եւ փախուստի դիմել մեքենայով, որտեղ նրանց սպասում էր հանցակիցը։

Հայտնի է նաեւ Պուշկինի ձեռագրերի, ինչպես նաեւ Գոգոլի եւ Լերմոնտովի հազվադեպ հրատարակությունների գողության մասին Լիտվայում, Վիլնյուսի համալսարանի գրադարանից։ Նոյեմբերի սկզբին կասկածյալը՝ 38-ամյա տղամարդը, ձերբակալվել էր Բելգիայում։ Նա, ենթադրվում է, կապված է եղել Ֆրանսիայի հանցակիցների հետ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկական նարկոկարտելի առաջնորդ Սինալոան և Էլ Չապոյի որդին ձերբակալվել են Տեխասում
Երկուսն էլ ձերբակալվել են Տեխասի մասնավոր օդանավակայաններից մեկում, հաղորդում են ամերիկյան...
Բաքվում 57-ամյա կնոջը դանակահարել է հարազատ որդին
Սպանությունը եղել է միտումնավոր...
Rolls-Royce-ի և BMW-ի դիզայներին սպանել են առանձնատանը՝ նրա մեքենան փախցնելու փորձի պահին
Քեմերոնի կնոջը՝ նկարչուհի և դիզայներ Վերենա Կլոոսին հաջողվել է փախչել ամուսնուն սպանած հանցագործից...
Սերբական հատուկ ջոկատայինները վնասազերծել են ամուսնական զույգի 89-ամյա մարդասպանին
Հակառակ բանակցելու փորձերին, արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմանը, տղամարդը հրաժարվել է հանձնվել...
Ալաբամայում ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ երեխա
Մեքենայում գտնվող տղամարդը, կինը և փոքրիկ երեխան հրազենային վնասվածքներ են ստացել և տեղում մահացել
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ