News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը


«Զանգ» նախաձեռնության՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանին եւ եւս 5 քաղաքացու ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին՝ ոստիկանության պահանջը չկատարելու համար:

Նշենք, որ նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Կենտրոնի փողոցներում, այնուհետեւ պետք է վրան տեղադրեին Հանրապետության հրապարակում:

Ոստիկանները նաեւ ակցիայի մասնակիցներից խլեցին վրանը եւ դրեցին ոստիկանական մեքենան:
Նշենք, որ չնայած ակցիայի մասնակիցների փոքրթիվ լինելուն, մեծ թվով ոստիկաններ կան, նաեւ կարմիր բերետավորներ:

Նշենք, որ նախօրեին նույնպես «Զանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ