News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադարձել է «Զանգ» նախաձեռնության՝ վերջին օրերի ակցիաներին: Նա Facebook-ի իր էձում, մասնավորապես, գրել է. «Օրեր առաջ մեկնարկել է իշխանափոխության մի ուշագրավ նախաձեռնություն՝ «Զանգ» անվանումով. ամեն երեկո մի քանի քաղաքացիներ՝ նախկինում յառի նիկոլականներ, Մաշտոցի պուրակից մեկնարկում են վրանով ու զանգով երթ ու իրազեկում են քաղաքացիներին, որ պարտադիր պետք է փոխել իշխանությունը, որովհետև ՔՊ-ենք վատ են կառավարում ու Հայաստանը վերածում են ադրբեջանի։

Դեռ քաղաքացիները չեն շտապում միանալ «Զանգ»-ին։ Դեռ։ Հուսով եմ՝ շուտով վրանն ու զանգը իրենց դերը կկատարեն ու մարդիկ ոտքի կկանգնեն ու կիրականացնեն խաղաղ իշխանափոխություն։

Սակայն եթե տեղի ունենա անհավանականը ու «Զանգ»-ին չհաջողվի հասնել իրենց նպատակին, ապա փույթ չէ - ես մտածել եմ մի հանճարեղ ծրագիր ու «Զանգ»-ի վերջին զնգոցից անմիջապես հետո սկսելու եմ «Կորիզ» նախաձեռնությունը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Կորիզ» նախաձեռնությունը։ Ամեն երեկո 2-3 համախոհների հետ հավաքվելու ենք անգլիական այգում (որտև անգլիացիները «դառը կորիզ» ժողովուրդ են) ու իրականացնելու ենք «անեծքի երթ» քաղաքով մեկ՝ խնդրելով քաղաքացիներին միանալ մեզ։

Վերջում «անեծքի երթի» բոլոր մասնակիցներով կանգնելու ենք մի բանուկ փողոցում ու մտքի ողջ ուժով անիծելու ենք՝ առ այն, որ գիլաս ուտելիս կորիզը մնա նիկոլի բկում։ Մեզ անմիջապես 3 ժամով ձերբակալելու են՝ ապօրինաբար անեծք տալու համար, բայց մենք չենք ընկրկելու - հաջորդ օրը նոր եռանդով իրականացնելու ենք մեր «անեծքի երթը», որը ծայրից ծայր ուղեկցվելու է Зимняя вишня երգի կատարմամբ։

Մեր այս ծրագիրն անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանափոխության, քանի որ եթե «հանրային անեծքին» միանա կրիտիկական մասսան ու մտքի ուժով ձևավորի կորիզի՝ բկում մնալու փափագ, ապա կորիզը անխուսափելիորեն կհայտնվի նշված վայրում։ Դե իսկ մնացածը տեխնիկայի հարց է. բկում հայտնաբերելով կորիզ՝ նիկոլը պարտադիր կհասկանա, որ իր բանը բուրդ է, որ եկել է հրաժարականի պահը ու կշտապի հրաժեշտ տալ իշխանությանը։

«Կորիզ» - զգա՛ մտքիդ ուժը. միացի՛ր ու անիծի՛ր»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել
Վահան Սարգսյանը, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը...
«Հրապարակ». Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ...
«Հրապարակ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել
Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն...
«Ժողովուրդ». Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով...
«Հրապարակ». Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում
Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի...
«Հրապարակ». Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ