News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի  ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Քննության ավարտին, դիմելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված գեներալներին ու բարձրաստիճան սպաներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ակնհայտ է այն դրական ազդեցությունը, որ ատեստավորման գործընթացը թողել է ԶՈՒ մարտական պատրաստականության բարձրացման վրա։

Տպել
Ամենաշատ