News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ագարակ համայնքի վարչական տարածքի չգործող քարհանքից տրակտորներ են գողացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից օպերատիվ խումբ, ինչպես նաև պարեկային ծառայության կարգախումբ է մեկնել նշված վայր: Պարզվել է, որ նոյեմբերի 25-ի ժամը 19.00-ից նոյեմբերի 26-ի ժամը 18.15-ն ընկած ժամանակահատվածում գողացել են չգործող քարհանքի երկու անսարք տրակտորները:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 25-ամյա, 24-ամյա և 41-ամյա երեք տղամարդիկ՝ նորխարբերդցի 41-ամյա տղամարդու «Մերսեդես» մակնիշի ավտոտարհանիչ-մանիպուլյատոր և երևանցի 24-ամյա երիտասարդի «Քեմրի» մեքենաներով:

Նոյեմբերի 27-ին նրանք ձերբակալվել և տարվել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ երևանցի երիտասարդները խոստովանել են, որ նոյեմբերի 26-ի ժամը 17-ի սահմաններում քարհանքի տարածքից գողացել են երկու անսարք տրակտոր, որոնք այնուհետև 900 000 դրամով հանձնել են Արգավանդ համայնքի Կենտրոնական փողոցի մետաղների ընդունման կետ:

«Մերսեդես» ավտոտարհանիչ-մանիպուլյատոր և «Քեմրի» մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը և երեք տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ