News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կփակի Ռուսաստանի հետ իր ամբողջ սահմանը ճանապարհորդների համար՝ կասեցնելու համար ապաստան հայցողների հոսքը դեպի Սկանդինավյան երկիր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։

Այս որոշումը նշանակում է, որ երկու երկրների միջև կարող են անցնել միայն բեռնափոխադրումները։

​​Անցյալ շաբաթ Ֆինլանդիան իր բոլոր սահմանային անցումները, բացառությամբ մեկի, փակեց Ռուսաստանից ժամանած ճանապարհորդների համար՝ բաց թողնելով միայն իր ամենահյուսիսային անցումը, որը գտնվում է Արկտիկայում: Բայց այն նույնպես այժմ փակ կլինի՝ թույլատրելով միայն ապրանքների փոխադրումը, ասել են կառավարությունից։ 

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով՝ նոյեմբերին Ռուսաստանից Ֆինլանդիա է մտել մոտ 900 ապաստան հայցող, այդ թվում՝ Քենիայից, Մարոկկոյից, Պակիստանից, Սոմալիից, Սիրիայից և Եմենից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ