News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի տիեզերական գործակալությունը ենթարկվել է կիբեռգրոհի, բայց, տեղեկությունը, որը հասանելի է դարձել հաքերներին, որեւէ կարեւոր բան չի պարունակել հրթիռների եւ արբանյակային գործողությունների մասին, տեղեկացրել է ճապոնական գործակալության ներկայացուցիչը, հայտնել է Reuters-ը։

«Կար չարտոնված հասանելիության հնարավորություն ցանցային սարքավորումների խոցելիության օգտագործման միջոցով»,- ասել է Աերոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության (JAXA) ներկայացուցիչը, որը հրաժարվել է տեղեկացնել մանրամասների մասին, օրինակ, թե երբ է տեղի ունեցել գրոհը։

Տիեզերական գործակալությունը չարտոնված հասանելիության հնարավորության մասին իմացել է արտաքին կազմակերպությունից տեղեկություն ստանալուց եւ ներքին հետաքննության անցկացումից հետո, նշել է նա՝ հրաժարվելով նշել կազմակերպության անունը։

Ճապոնական ԶԼՄ-ները չորեքշաբթի տեղեկացրել են, որ կիբեռգրոհը տեղի է ունեցել ամռանը, բայց ոստիկանությունը գրոհի մասին իմացել եւ JAXA-ին տեղեկացրել է այս աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ