News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Նույն անձը մի քանի օր առաջ էլ ասում էր, թե Արցախը դեռ 2016-ին է հանձնվել, իսկ նրա մի քանի թիմակիցներ որոշ ժամանակ առաջ ավելի առաջ էին գնացել` նշելով, թե Հայաստանն ու Արցախը 100 տարի առաջ են հանձնվել:

Հատկանշական է, որ Արցախ հանձնածի մյուս հանցակիցը, ով նախագահի պաշտոն է զբաղեցնում, լրիվ ինքն իրեն գերազանցեց, հայտարարելով, թե 1991 թվականին է Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել:

Իշխանության մի հատվածն էլ, Արցախի մասին խոսելիս, մի տեսակ հպարտ «ստոյկա» է բռնում` ընդգծելու իրենց «սկզբունքային» մոտեցումը, որ Արցախի ադրբեջանական լինելու հարցը իրենք կասկածի տակ չեն էլ դրել:

Ի դեպ, դրանք այն նույն դեմքերն էին, որ մի քանի տարի առաջ, ճիշտ նույն դեպքով, գոռում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է:

Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի, որ գոնե հասարակության մի հատվածի համար իր կեղծիքը «աշխատի»:

Հայրենիք հանձնելը, հազարավոր օջախներ մարելը, մարդկային ճակատագրերի հետ խաղալը չմարսվող հանցանքներ են, որոնց պատասխանատուները, դրանց հանցակիցներն ու պարտակողները, ոչ միայն իրենք, այլ սերունդներով են պատասխան տալու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել
Վահան Սարգսյանը, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը...
«Հրապարակ». Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ...
«Հրապարակ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել
Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն...
«Ժողովուրդ». Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով...
«Հրապարակ». Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում
Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի...
«Հրապարակ». Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում...
Ամենաշատ