News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2020-2023թթ. գրանցվել է ապօրինի շինությունների կառուցման ավելի քան 4,5 հազար դեպք։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, նոյեմբերի 29-ին ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում անօրինական շինությունների կառուցման համար պատասխանատվության է ենթարկվել 4 673 մարդ։ 3 427 դեպք գրանցել է Երեւանում, 1 246-ը՝ մարզերում։ Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ որոշ մարզերից տվյալներ չեն տրամադրվել։ Դրանք հիմնականում վերաբերել են որոշակի կառույցների։

«Կարելի է վստահաբար ասել, որ մեր իրականացրած օրենսդրական փոփոխություններն առայժմ ցանկալի արդյունքներ չեն տվել»,- խոստովանել է Հարությունյանը։ Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ շատ դեպքերում քաղաքացիների համար ավելի շահեկան է եղել տուգանք վճարելը, քան թույլտվություն ստանալը։ Այս առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է նոր փոփոխություններ նախաձեռնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ