News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Սամվել Շահրամանյանը ձեզ համար է նախագահ, ինձ համար նախագահ չի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

«Որովհետեւ չի կարելի Սահմանադրությունը խախտել, 22 հոգով, բանդայով հավաքվել, ընտրել: Չեն կարող Սահմանադրությունը ինչ-որ 22 հոգով նստեն, փոխեն: Դա անթույլատրելի է»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ ինքն առաջարկել է իր թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնի համար, սակայն ոստիկանությունը մերժել է, ասել է՝ դուք Արցախի քաղաքացի չեք, Հայաստանի քաղաքացի եք. «Հիմա էլ Հայաստանում ասում են՝ դուք Ղարաբաղի քաղաքացի եք»,- ասաց նա:

Անդրադառնալով րցախցիների վերադարձի խնդրին, Բաբայանն ասաց. «Ես Ղարաբաղի ղեկավարությանն առաջարկել եմ հանդիպել, կետ առ կետ անցնել՝ ոնց ենք պատկերացնում արցախցիների վերադարձը, ինչ կարգավիճակով, դեռ արձագանք չեմ ստացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ