News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի (Վիգեն Սարգսյան-խմբ) վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ, դատախազի կողմից դատարան է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում ընդգրկված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 18-ին հրավիրված նիստին ընդառաջ, անտեսելով Կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին Վ.Ս.-ն հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց:

Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում. արդյունքում՝ նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և Պաշտպանության նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող անձանց:

2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում էր կայացվել մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վ.Ս.-ի պաշտպանին:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ