News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Լատվիան ներկայումս չի նախատեսում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ամբողջական փակում (Ֆինլանդիայի օրինակով): Այս մասին հայտարարել է բալթյան հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Ռիչարդ Կոզլովսկիսը։

Նրա խոսքով, Լատվիայի պատասխանատու մարմինները ուշադիր հետևում են անօրինական միգրացիոն հոսքերի դինամիկային։

«Եթե իրավիճակը արմատապես փոխվի, և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ առաջանա, Լատվիան կարող է ամբողջությամբ փակել իր արևելյան սահմանը։ Սակայն նման ծրագրեր դեռ չկան»,- ԼԵՏԱ-ի հետ զրույցում ասել է նա։

Նախարարը նշել է, որ այժմ իրավիճակին նայում է զգուշավոր լավատեսությամբ, քանի որ Լատվիայի սահմանին անօրինական միգրանտների թիվն աստիճանաբար նվազում է։ Երեքշաբթի օրը, ըստ ՆԳՆ-ի, սահմանի խախտման ոչ մի դեպք չի գրանցվել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ