News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանում այլակարծության հանդեպ իշխանությունների անհանդուրժողականությունը, քաղաքական հարաբերություններում իրավապահ գործիքակազմի կիրառումը: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում:

Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել»: Մելոյանը նաև լրջագույն խնդիր է համարում այն, որ «կալանքը դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին: «Վարչապետ կոչեցյալի կոճակ-պատգամավորները Քրեական օրենսգիրքը լրացնում են արհեստական, միջազգային չափանիշներին հակասող հոդվածներով՝ ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Այդ հոդվածներից են հանրահավաքի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելը, բռնության կոչը։ Այսօր, ի ամոթ մեզ, Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս»,-ասում է Իշխանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ