News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Լիսաբոնում մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովին, որի ժամանակ ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ՝ առաջիկա երկու տարիների համար: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում;

«2024 թվականի համանախագահությունն իրականացվելու է Հնդկաստանի ֆինանսների նախարարության եկամուտների վարչության քարտուղար Սանջայ Մալհոտրայի հետ:

Նախաձեռնության համանախագահ ընտրվելու կապակցությամբ մատնանշել եմ Հայաստանի առաջիկա համանախագահության շրջանակում նախանշվող առաջնահերթությունները, որոնք ներառում են նախաձեռնության անդամակցության հետագա ընդլայնումը և կարողությունների զարգացման հնարավորությունների ապահովումը։

Համանախագահության շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է առաջիկա երկու տարիներին Հայաստանում իրագործել մի շարք միջազգային միջոցառումներ։ Ասիայի նախաձեռնության 6-րդ համաժողովը տեղի կունենա 2024 թվականի երկրորդ եռամսյակում Երևանում:

Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում էլ ավելի հասցեական դարձնելու նպատակով:

Նախաձեռնության նպատակն է հարմարեցված լուծումներ մշակելու միջոցով աջակցել տարածաշրջանի երկրներում հարկային թափանցիկության ՏՀԶԿ ստանդարտների տարածմանը։ Հայաստանն անդամակցում է գլոբալ ֆորումին 2015 թվականից»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ