News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական Financial Times (FT) թերթը հրապարակել է 2023թ. ամենաազդեցիկ կանանց իր թոփ-25-ը։ Դրանում տեղ են գտել ամերիկյան դերասանուհի Մարգո Ռոբին, երգչուհի Բեյոնսեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Պարբերականը նշել է, որ նախագիծն ստեղծվել է մի քանի ամսվա ընթացքում FT տասնյակ լրագրողների, ընթերցողների եւ ճյուղի առաջատարների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Ի վերջո ստացվել է այն կանանց ցուցակը, որոնք ստացել են հեղինակավոր մրցանակներ, բայց անգամ Նոբելյան, Պուլիտցերյան, Գրեմիի մրցանակները եւ Աշխարհի գավաթը չեն կարող լիովին արտացոլել նրանց աշխատանքի բազմավեկտոր բնույթը, ընդգծել է Financial Times-ը։

Ոչ ռեյթինգային ցուցակում են հայտնվել Ուկրաինայի նախագահի տիկինը՝ Ելենա Զելենսկայան, իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադին, ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար  Էլիզաբեթ Մարումա Մրեման, Բրազիլիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Մարինա Սիլվան, Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ Քարին Քելեր-Սատերը։

Ընդգրկված են նաեւ հարավկորեական aespa երաժշտական խումբը, գրող Լոլա Շոնեինը, OpenAI-ի տեխնիկական տնօրեն Միրա Մուրատին եւ այլ կանայք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ