News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ 2023 թվականը պատմության մեջ ամենաշոգ տարին էր, և մարդկությունը կլիմայական փլուզման մեջ է։ Այս մասին նա հայտարարել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP28) 28-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ձայնագրված տեսաուղերձում։

«Տարվա ավարտից մեկ ամիս առաջ արդեն կարող ենք հայտարարել, որ 2023 թվականը դարձել է մարդկության պատմության ամենաշոգ տարին։ Մենք իրական ժամանակում կլիմայական փլուզում ենք ապրում, դրա հետևանքները կործանարար են»,- ասել է Գուտերեշը՝ ընդգծելով, որ դա պետք է «սարսուռ» առաջացնի համաշխարհային առաջնորդների մեջ և «դրանց շարժի գործի»։

Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ հինգշաբթի հրապարակված նախնական զեկույցի, հոկտեմբերի վերջին միջին գլոբալ ջերմաստիճանը 1,4 աստիճանով բարձր է եղել նախաարդյունաբերական մակարդակից:

Տարբերությունը նախորդ ռեկորդների հետ, որոնք սահմանվել էին 2016 և 2020 թվականներին, արդեն այնքան մեծ է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տվյալները չեն փոխի ընդհանուր իրավիճակը, նշել են ՄԱԿ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է Օլիմպիական խաղերում ահաբեկչություններ նախապատրաստելու Իսրայելի մեղադրանքները
Իսրայելական Ynet պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նամակ է...
Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Պաշտոնական գնահատականներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում...
ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան…
Նաթանյահուն մերժել է Պաղեստինի տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունը
Հաագայի ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը
ՄԱԿ-ի դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը
Ըստ նրա, Իսրայելի բնակեցման քաղաքականությունը և բնական ռեսուրսների շահագործումը «հակասում են միջազգային իրավունքին»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և գործընկերները համախմբում են ջանքերը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության խթանման շուրջ
Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ...
Ամենաշատ