News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Չինաստանում շարունակվում է ատիպիկ թոքաբորբի բռնկումը, որը նաև կոչվում է «քայլող» կամ «չախտորոշված»: Հիվանդությունը հատկապես արագ է տարածվում երեխաների շրջանում, տեղեկացնում է  Bild-ը։։

Դպրոցների դասասենյակները վարակազերծվում են, իսկ մանկական հիվանդանոցները գերբեռնված են։ ԱՀԿ-ի խնդրանքին ի պատասխան, Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատճառը ոչ թե նոր վիրուսն է, այլ արդեն հայտնի պաթոգենները, ինչպիսիք են գրիպը, ադենովիրուսը, միկոպլազման և շնչառական սինցիտիալ վիրուսը։

Պեկինն ասում է, որ հիվանդացության ներկայիս աճը COVID-19-ի պատճառով սահմանափակումների վերացման հետաձգված հետևանքն է։ Ռոբերտ Կոխի ինստիտուտը շնչառական հիվանդությունների աճ է գրանցել նաև Գերմանիայում։ Տվյալ պահին դրանք ռինովիրուսներ են, քովիդը, պարագրիպը և ադենովիրուսները։ Նիդեռլանդներում նույնպես աճում է թոքաբորբով հիվանդացածների թիվը, ընդ որում դարձյալ ամենաշատը տուժում են 5-14 տարեկան երեխաները։ Շվեյցարիայում նույնպես նկատվում է թոքաբորբի դեպքերի աճ՝ հիմնականում բակտերիալ վարակների (միկոպլազմայի) պատճառով։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ