News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին Երևանում շարունակվել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովի ընթացքում կայացել է «դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում, որի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հակափխրունություն» գրքի հեղինակ, համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տեղական ընկերությունները «հակափխրուն»՝ առկա մարտահրավերներին  դիմագրավելու ունակ դարձնելու հնարավորություններին։

Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է  ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը։

Այս տարվա համաժողովին մասնակցել է նաև հայտնի գիտնական Սեզար Հիդալգոն, ով Ռիկարդո Հաուսմանի հետ գիտական շրջանառության մեջ է դրել «Տնտեսական բարդություն» (Economic complexity) հասկացությունը։ Սեզար Հիդալգոն համաժողովի ընթացքում ներկայացրել է տնտեսական բարդության տեսությունը։

Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ